Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նիհարելու համար կուշտ նախաճաշեք

Նիհարելու համար կուշտ նախաճաշեք

The Atlantic ամերիկյան պարբերականը «Ցանկանո՞ւմ եք նիհարել, լավ նախաճաշեք» վերտառությամբ հոդված է ներկայացրել: Այնն իր հերթին ներկայացրել է ռուսական InoСМИ կայքը։ Հոդվածն մարդկանց ամենաշատը հուզող թեմաներից մեկի` քաշի նվազման մասին է:

 

Թերթը նշում է, որ առավոտյան նախաճաշի ժամանակ 35գր. սպիտակուց օգտագործող մարդիկ օրվա ընթացքում ավելի քիչ են քաղցի զգացում ունենում։ Նրանց մոտ նկատվում է ախորժակը կառավարող հորմոնների մակարդակի դրական փոփոխություն։

 

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի համալսարանի գիտնականներն 18-20 տարեկան, ավելորդ քաշով ու ճարպակալությամբ տառապող 20 կանանց շրջանում հետազոտություն են անցկացրել։ Հատուկ այն կանանց են ընտրել, ովքեր առավոտյան նախաճաշելու սովորություն չունեն։ Փորձարկման ընթացքում կանանց մի մասին առաջարկվել է 1 շաբաթ ամեն օր 350 կիլոկալորիա սննդային արժեքով շիլայից կամ ձվից ու տավարի մսից բաղկացած նախաճաշ անել։ Կանանց մյուս մասին առաջարկվել է շարունակել նախաճաշ չանելու սովորությունը։

 

Փորձի 7-րդ օրը կանանց տարել են լաբարատորիա, որտեղ մասնագետները նրանց տվել են հարցաթերթիկներ և առաջարկել լրացնել։ Հարցերը մասնավորապես վերաբերել են ախորժակին և սովի զգացմանը։

 

Պարզվել է, որ առավոտյան 35 գր սպիտակուց պարունակող նախաճաշ արած կանայք հագեցվածության ավելի բարձր մակարդակ են ունեցել և նրանց ախորժակը մինչ կեսօր փակ է եղել։ Բացի այդ, նրանց մոտ նվազել է նաև գրելին հորմոնի պարունակությունն օրգանիզմի մեջ, որը պատասխանտու է սովի զգացման առաջացման համար։

 

Առավոտյան նախաճաշած կանայք չնախաճաշողների համեմատությամբ, երեկոյան ավելի քիչ ճարպային սնունդ են օգտագործել։ Այսպիսով գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ավելորդ քաշից ազատվելու համար առավոտյան անհրաժեշտ է սպիտակուցների բարձր պարունակությամբ նախաճաշ ընդունել։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ